Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Պյոտր Պորոշենկոյին կրկին հրավիրելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների 70-ամյակի տոնական միջոցառումներին' դարձել է Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպման նախաձեռնողը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Երբ ես հրավիրեցի Ուկրաինայի նորընտիր նախագահին տոնական միջոցառումներին, ես գիտեի, թե ինչին այն կարող է հանգեցնել: Մասնավորապես, նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինին»,- ասել է Օլանդը:

 

Անցած գիշեր Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ժամանակ Օլանդը հայտարարել է, որ Պորոշենկոյին հունիսի 6-ին Նորմանդիա հրավիրելուց հետո, զանգահարել է Ռուսաստանի նախագահին, որպեսզի նրան հայտնի այդ մասին:

 

«Վլադիմիր Պուտինը համաձայնվեց, հաստատեց իր ժամանումը Նորմանդիա: Պուտինը գիտեր, որ Նորմանդիայում լինելու է նաև Ուկրաինայի նորընտիր նախագահը»,- նշել է Օլանդը: