Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հնարավորությունը, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

 

Էրդողանը չի բացառել, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի սկզբին Չինաստանում կայանալիք G20-ի գագաթնաժողովից առաջ՝ ընդգծելով, որ դեռ վերջնական որոշում կայացված չէ:

 

Նա հիշեցրել է, որ այդ հարցը քննարկվել է օրեր առաջ Սոչիում տեղի ունեցած՝ Թուրքիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի ու Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ, և չի բացառել, որ Պուտինի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ ամսվա վերջին կամ օգոստոսին: