Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ խոսել Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթող Պյոտր Պորոշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին, դեռ շատ վաղ է: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով «Կոմերսանտ» պարբերականը:
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը հստակ հայտարարել է Ուկրաինայում ընտրությունների մասին իր դիրքորոշումը, ըստ որի՝ Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանը հարգում է Ուկրաինայի ժողովրդի ընտրությունը:
Հիշեցնենք, որ Պորոշենկոն նախօրեին հույս էր հայտնել, որ որպես նորընտիր նախագահ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի արդեն հունիսին, իսկ Ռուսաստանի հետ բանակցությունները դիտարկում է որպես շատ կարևոր գործոն: