Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկ Ռոման Պուտինն իր աշխատանքից ազատվելը կապել է Պուտինի ընտանիքից վրեժ լուծելու ցանկությամբ: Ըստ նրա` 2012 թվականի կեսերին նա նահանգապետի խնդրանքով համաձայնել էր օգնել վերջինիս՝ շրջանն ավելի լավ ներկայացնել ռուսաստանյան և արտասահմանյան ներդրողների համար: Սակայն նա նշում է, որ Յուրչենկոյին իրական ծրագրերի փոխարեն անհրաժեշտ էր միայն բարձր մակարդակի PR: Ռոման Պուտինը նշել է, որ Պետական խորհրդի նիստին նախագահը քննադատել է նահանգապետին չմտածված նախաձեռնության համար, ինչից հետո նահանգապետը որոշել է վրեժխնդիր լինել:
Ավելի վաղ Նովոսիբիրսկի շրջանի նահանգապետ Վասիլի Յուչենկոն Ռոման Պուտինին հեռացրել էր իր խորհրդականի պաշտոնից: