Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Բրեգանսոնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին, վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում: Օգոստոսի 20-ին համապատասխան հայտարարությունը նա զետեղել Է Twitter-ում:
«Ես համոզված եմ, որ Ռուսաստանի ապագան լիովին կապված Է Եվրոպայի հետ: Մենք հավատում ենք Եվրոպային, որը տարածվում Է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,- գրել Է նա:
Մակրոնի խոսքով՝ միջազգային կարգի փոփոխությունները հասել են պատմական մասշտաբի, և Մոսկվան և Փարիզը պետք Է փոխեն այն: «Այդ համատեքստում Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վճռորոշ են: Մեր երկրները պետք Է խոսեն, գտնեն շփման կետեր»,- հայտարարել Է Ֆրանսիայի ղեկավարը: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև բանակցությունները շարունակվել են ավելի քան 2,5 ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: