Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահություն է հայտնել Գյումրիի ողբերգության համակողմանի եւ անաչառ համատեղ հետաքննության հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս դիրքորոշումը նա հայտնել Է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

 

 

Գյումրիում հայ ընտանիքի սպանության կապակցությամբ Բորդյուժան ցավակություն է հայտնել զոհվածների ազգականներին ու մերձավորներին եւ ամբողջ հայ ժողովրդին:

 

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերյան նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման հարցերը՝ «ռազմական համագործակցության առումով, ինչպես նաեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի իրադրությունը՝ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող գնդակոծումների պատճառով իրադրության շարունակվող սրման կապակցությամբ»:

 

Ընդգծվել Է լարվածությունը թուլաց նելու անհրաժեշտությունը եւ հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: