ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին և կարևորել Ռուսաստանի դերը` Իրանի շուրջ համաձայնագրի կնքման հարցում: Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

 

«Նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` կարևորելով Ռուսաստանի դերն այդ ելակետին հասնելու հարցում, որը դարձել է շուրջ 20 ամիս տևած ինտենսիվ բանակցությունների գագաթնակետը», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել ամերիկյան առաջնորդի նախաձեռնությամբ, Պուտինն ու Օբաման քննարկել են ռուս-ամերիկյան երկխոսության դերը`  աշխարհում անվտանգության ապահովման հարցում, և շնորհավորել են միմյանց «Սոյուզ-Ապոլոն»-ի մեկնարկի 40-ամյակի կապակցությամբ: