Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում ներդրման համար: Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ զրույցը կայացել է թուրքական կողմից նախաձեռնությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիայի նախագահն անկեղծորեն շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահին անգնահատելի ներդրման և հսկայական աշխատանքի համար՝ ուղղված Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորմանը»,- հաղորդել են մամուլի ծառայությունում:
Հաղորդագրության համաձայն, Էրդողանը Նազարբաեւին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին եւ «հույս հայտնել, որ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախանշված բոլոր քայլերը կիրականացվեն»: Էրդողանը նաեւ Նազարբաևին հրավիրել է առաջիկայում Թուրքիա այցելել: