Քաթարի Էմիր Թամիմ ալ-Թանին հայտարարել է, որ Ռուսաստանը համաշխարհային կայունության ձեռք բերման մեջ հիմնական դերն է զբաղեցնում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ Քաթարը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, որպեսզի գտնի Մերձավոր Արևելքում խնդիրների լուծումը:
Իր հերթին Պուտինը հանդիպման ժամանակ հայտարարել է էներգետիկայում'հատկապես գազային ոլորտում դիրքորոշումների համաձայնեցման շուրջ խոսելու անհրաժեշտության մասին: