Թել-Ավիվը հույս ունի պահել Գոլանի բարձունքները և ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունն այդ հարցում: Այս մասին գրում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը:

 

 

Ինչպես նշում է պարբերականը, Ռուսաստանը սկսել է առանձնահատուկ դեր խաղալ տարածաշրջանում: Վերջերս Թել-Ավիվը և Մոսկվան սերտորեն համագործակցում են իրար հետ, ինչին նպաստել են ռուսների միգրացիան Իսրայել և սերտ փոխգործակցությունը սիրիական հակամարտության շրջանակներում: Մինչև հիմա երկկողմ համագործակցության ընթացքում ոչ մի լուրջ վեճ չի առաջացել:

 

 

Ապրիլի 21-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Պուտինի հետ՝ քննարկելու Գոլանի բարձունքների ապագան: Միաժամանակ, ավելի վաղ Ռուսաստանն իր դիրքորոշումը չի հայտնել այդ հարցում, գրում է պարբերականը: