Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Մելնիկովը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, այն վերնագրելով՝
«Շուտով առանց Հայաստանի»: Գրառման թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.
Պուտինը հրապարակային շնորհավորելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր ծննդյան օրվա կապակցությամբ, պարզ հասկացրել է իր դիրքորոշումը Քոչարյանի հետ կապված, ով մեղադրվում է հանցանքի մեջ և ոչ այդքան ընդունելի է հայ ժողովրդի մեջ:
Պետք չէ շփոթել. Պուտինը և իր կողմնակիցները սատարում են կոռումպացված Քոչարյանին, ում դեմ դուրս է եկել հայ ժողովուրդը:
Հայկական կոռումպացված համակարգը ընկեր և դաշնակից է ռուսական կոռումպացված համակարգին: Ոչ հայ, ոչ ռուս ժողովուրդը մեղավոր չեն:
Պուտինին և իր կողմնակիցներին ձեռնտու չէ ընդունել իշխանական հեղափոխությունը Հայաստանում:
Ժպտում են Փաշինյանին, ցույց են տալիս, որ ամեն ինչ կարգին է, սակայն դրա հետ մեկտեղ երևում է, որ սկսվել է գործընթաց Հայաստանի ժողովրդի ընտրության դեմ:
Այսինքն՝ սատարելու են Քոչարյանին, իսկ հայ ժողովուրդը դա չի ընդունելու և արդյունքում ռուսական սահմանապահները ժամանակի ընթացքում կհանվեն Հայաստանից և ամեն ինչ կավարտվի օտարմամբ, բայց ոչ թե ռուս ժողովրդի, այլ Ռուսաստանի իշխանության հետ:
Վրաստանը և Ուկրաինան դաս չեղան: Հիմա անցել են Հայաստանին՝ խաղադրույք կատարելով ոչ միայն պարտված Քոչարյանի, այլ աղբարկղ նետված համակարգի վրա:
Ոչինչ չի ստացվի Պուտինի մոտ Քոչարյանի հետ կապված, ինչպես չստացվեց Վրաստանի և Ուկրաինայի դեպքում:
Կստացվի ևս մեկ ձախողում»: