Ուկրաինայի ճգնաժամը կարող Է հանգեցնել Եվրոպայի նոր պառակտման: Այդ մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել Է ավստրիական Kurier թերթին տված հարցազրույցում:

 

«Եթե մեզ չհաջողվի հաղթահարել Ուկրաինայի ճգնաժամը, Բեռլինի պատի անկումից քառորդ դար անց մեզ վերստին պառակտում Է սպառնում Եվրոպայում: Մենք պետք Է մեզանից կախված ամեն ինչ անենք դա կանխելու համար»,-ասել Է դիվանագետը:

 

ԳՖՀ-ի ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինայում վերջին օրերի իրադարձությունները, մասնավորապես, Լուգանսկի մարզում ուկրաինական ռազմական ինքնաթիռի ոչնչացումը եւ Ռուսաստանի հետ գազի խնդրի շուրջ անարդյունք ավարտված բանակցությունները չեն նպաստում հակամարտության լուծմանը:

 

Շտայնմայերը հայտարարել Է, որ Գերմանիան միշտ Էլ պաշտպանել Է իրենց ուղին ինքնուրույն որոշելու ուկրաինացիների ձգտումը եւ համաձայնել Է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի այն կարծիքին, որ Ուկրաինան կարող Է իր ապագան կառուցել՝ հենվելով Ավստրիայի փորձի վրա, որը ռազմական չեզոքությունը զուգորդում Է Եվրոպայի հետ տնտեսական ու մշակութային ինտեգրացմամբ: Ընդսմին նա ընդգծել Է, որ Գերմանիան մոտ ապագայում ՆԱՏՕ-ին Կիեւի անդամակցության հնարավորություններ չի տեսնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: