ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ ուկրաինական հաջող հակահարձակումը կարող է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ Կիևի հետ՝ հակամարտությունը լուծելու համար։ Այս կարծիքը նա հայտնել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ֆրանսիական France24 հեռուստաալիքը։
Ինչպես ասել է Բլինկենը, ԱՄՆ-ն վստահ է, որ Ուկրաինան առաջընթաց կգրանցի հակահարձակման հարցում։
«Հակահարձակման մեջ հաջողությունը երկու բան կբերի. այն կամրապնդի նրա դիրքերը ցանկացած բանակցային սեղանի շուրջ, և կարող է հանգեցնել նրան, որ Պուտինը վերջապես կենտրոնանա պատերազմի ավարտի բանակցությունների վրա», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նրա կարծիքով, ուկրաինական բանակի հաջողությունը «կարող է խաղաղությունը մոտեցնել, այլ ոչ թե հեռացնել այն»։
Հունիսի 10-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ երկրի բանակը հակահարձակում է իրականացնում։ Մինչ այս Ուկրաինայի իշխանությունները հերքում էին հակահարձակման մեկնարկի մասին լուրերը։