Ուկրաինայի ճգնաժամի զարգացման բացասական հետևանքներից մեկը, բացի Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև հարաբերությունների լարվածությունից, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև միջուկային զենքի չտարածման հարցերով փոխհամագործակցության նվազեցնումն է: Այս մասին գրված է Politico պարբերականում:
Նշվում է, որ չի կարելի չնկատել, որ ԽՍՀՄ անկումից 25 տարի անց էլ Մոսկվան ու Վաշինգտոնը մինչ օրս ունեն մոտ 2000 ատոմային ռումբ՝ պատրաստ ցանկացած պահի կիրառելու՝ միմյանց ոչնչացնելու համար:
Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին բարձրացված պատրաստականությունն, ըստ պարբերականի, «նոր մտահոգություններ է առաջացնում, որ նախկին հակառակորդների միջև անվստահության խորացումը զգալիորեն բարձրացնում է սխալների վտանգը, որոնք կարող են միջուկային աղետի հանգեցնել»:
«Որպես ապացույց» մեջբերվում են ամերիկացի գեներալ Ջեյմս Քարթրայթի խոսքերը, ով 2011-ին հսկում էր ԱՄՆ միջուկային զինապահուստը: Նա ասել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են հայտնվել «պատահական միջուկային առճկատման» դրությունում' «հետախուզական ծառայությունների սխալների, կամ մյուս կողմի ձգտումների ըմբռնման հաշվարկների» պատճառով: