ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն Twitter-ի իր էջում գրել է, թե «2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության միտումնավոր խախտումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների բռնկման»։
Իր գրառման մեջ նա նաև կրկնել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը և կեղծ ու անհեթեթ մեղադրանքներ հնչեցրել հայկական կողմի հասցեին։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: