Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի իրադրության կարգավորման ընթացքում կառուցողականության և մյուս պետությունների շահերի հաշվառման բացակայությունը «կհանգեցնի դրա հետագա դեգրադացման և հղի է Եվրոպայի իրավիճակի կտրուկ բարդացմամբ»: Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ մեկնաբանելով Ուկրաինայի իրադրությունը:
«ՀԱՊԿ-ում առանձնակի տագնապով են ընդունում իրադրության զարգացումն Ուկրաինայում,- ընդգծել է նա:- Առկա է ապակայունացումն ու հասարակական քաոսը»: Բորդյուժան նշել է, որ գրոհայինները մինչ օրս չեն հանձնել զենքը, հայտարարում են Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում «կարգ հաստատելու» մտադրության մասին: Հնչում են ֆիզիկական դատաստանի սպառնալիքներ: Տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հերոսների պատվին կառուցված հուշահամալիրների պղծում, որոնք Ուկրաինան ազատագրել են ֆաշիզմից: Սաստկանում են ծայրահեղ ազգայնականության, ռուսատեցության և հրեատեցության դրսևորումները:
Բորդյուժան «բոլոր կողմերին» կոչ է արել «հաղթահարել առճակատումը, դադարեցնել հակասահմանադրական գործողությունները, կանգնել երկխոսության ուղու վրա, գործը տանել դեպի կայունության վերականգնում և անվտանգության ապահովում»: