Ուկրաինայում զանգվածային անկարգությունների համար պատասխանատվությունը, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, իրենց միջև պետք է կիսեն ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը: Ուկրաինայի իրադարձություններին այս գնահատականն է տվել Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին ոչ մի արդարացում չկա: Այն արդեն հանցավոր բնույթ է կրում: Եվ այս բնորոշումը վերաբերում է երկու կողմերին՝ և′ իշխանությանը, և′ ընդդիմության մի մասին»,-հայտարարել է նա:
Գրիբաուսկայտեի կարծիքով՝ միջազգային հանրակցության օրակարգում այժմ լուրջ պատժամիջոցներ կան ամբողջ Ուկրաինայի նկատմամբ:
Եթե արյունահեղությունը և ուժի գործադրումը չդադարեցվի, աջակցություն չի լինի ոչ նման իշխանությանը, ոչ էլ նման ընդդիմությանը, որոնք այդօրինակ գործողություններ են թույլ տալիս»,-հայտարարել է նախագահը:
Իր հերթին, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այն կարծիքին է, որ հաշտության բանակցություններին վերադարձն Ուկրաինայում քաղաքական դիմակայության լուծման միակ ուղին է: