Ինչպես հայտնում է itar-tass-ը, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն այն կարծիքին է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը տնտեսական ու ֆինանսական լուրջ հետևանքներ կունենան հենց Եվրամիության պետությունների համար: Սյս կարծիքը նա հայտնել է ապրիլի 22-ին «Պարիզիեն» թերթում հրապարակված հարցազրույցում:

 

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու դեպքում մեզ հարկ կլինի Եվրամիության երկրների քաղաքացիներին նախապատրաստել այն բանին, որ այդ միջոցները որոշակի ազդեցություն կունենան մեր էկոնոմիկայի վրա. Եվրոպայում կբարձրանան Էներգիայի սակագները, նաև կարգելափակվեն եվրոպական ներդրումները Ռուսաստանում»,-ասել է Շուլցը:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Եվրամիությունը ճիշտ է վարել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, Շուլցն ընդգծել է, որ ԵՄ-ն արել է այն, ինչ պետք էր անել: