Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բարելավմանը և ԵՄ-ի ու Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության շուրջ Մոսկվայի հետ բանակցությունների առաջարկությանը ուղղված կոնկրետ քայլերը ներառված են քննարկման փաստաթղթում, որը նախապատրաստված է Բրյուսելում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  Deutsche Wirtschaftsnachrichten գերմանական կայքին:


Փաստաթղթում, որը կներկայացվի ԵՄ երկրների արտգործնախարարների հունվարի 19-ին կայանալիք հանդիպման քննարկմանը, ասվում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում «ԵՄ-ն ցանկանում է ընտրել ակտիվ մոտեցում, որում տարբեր փոխադարձ շահերը սինխրոնիզացված կլինեն», գրում է Deutsche Wirtschaftsnachrichten-ը:


Այդ նպատակով է ԵՄ-ն պատրաստ է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը: «Միայն այն սահմանափակումները, որոնք սահմանվել են Ղրիմի վիճահարույց իրավիճակի հետ կապված, պետք է մնան ուժի մեջ», - մեջբերում է փաստաթուղթը գերմանական կայքը:


ԵՄ-ի կողմից նման գործողությունների կատարման նախապայմանը պետք է լինի «Ռուսաստանի կողմից` Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ճանաչումը», ինչպես նաև «երկարաժամկետ զինադադարի և Մինսկի համաձայնագրերի իրականացման ճանապարհով` Ուկրաինայում տիրող հակամարտության կարգավորման ընթացքում իրավիճակի կայունացման ձեռքբերումը: 


Քննարկման փաստաթղթի մյուս կետը վերաբերվում է ԵՄ-ի և Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի ԵՏՄ-ի համագործակցության շուրջ Մոսկվայի հետ բանակցությունների անցկացման առաջարկը: ԵՄ-ն հույս է հայտնել, որ «այդ համագործակցությունը կարող է հանգեցնել նոր շուկաների զարգացմանը», հաղորդում է Deutsche Wirtschaftsnachrichten-ը: