Եվրոպական երկրները պատրաստ են մասամբ կամ նույնիսկ ամբողջովին հանել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը: Դա կիրագործվի միայն այն պայմանով, եթե Ռուսաստանը ապացուցի, որ գործադրում է բոլոր ջանքերն Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Շեֆչովիչի կարծիքով՝ որպեսզի Ռուսաստանը ձգտի գործել խաղաղ ճանապարհով, պետք է պահպանել տնտեսական պատժամիջոցները՝ որպես ազդեցության միակ հնարավոր գործիք: Հայտարարված հրադադարը Եվրահանձնաժողովի փոխնախագահը համարում է «չափազանց փխրուն»:
Ուկրաինային զենք մատակարարելու մտքի հետ Շեֆչովիչը համաձայն չէ: Նա համոզված է, որ դա կհանգեցնի Դոնբասում սպառազինության մրցավազքի և ավելի մեծ զոհերի ու ավերածությունների: