ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է Իրանից նավթի և նավթամթերքների մատակարարման դեմ սահմանված արգելքը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով Սպիտակ տանը:

 

Պետության ղեկավարի հրամանագրի մեջ նշված է, որ մնացած երկրները բավականաչափ նավթ են մատակարարում, ինչը թույլ է տալիս նվազեցնել հումքի և նավթամթերքների գնումներն Իրանից: