ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմն առաջարկում է գրոհել Իրանի նավթավերամշակման գործարանները: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter միկրոբլոգի իր էջում:

Ըստ սենատորի՝ եկել է ժամանակը, որ Միացյալ Նահանգները քննարկի իրանական օբյեկտների վրա հարձակումների իրականացումը, եթե Թեհրանը շարունակի սադրանքները կամ իրականացնի ուրանի հարստացումը: Իրանը չի փոխի իր պահվածքն այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել իրական հետևանքների, օրինակ՝ նավթավերամշակման գործարանների վրա իրականացրած հարձակումները, ինչը կարող է տապալել Թեհրանում քաղաքական ռեժիմը։