Միացյալ Նահանգների զինված ուժերը կարող են ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը:

 

«Մենք հնարավորություն ունենք ոչնչացնելու իրանական միջուկային ծրագիրը, եւ, կարծում եմ, իրանցիները դա գիտեն եւ հասկանում են»,- նշել Է Պենտագոնի ղեկավարը, որն այս օրերին այցով գտնվում Է Հարավային Կորեայում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում Է արդիականացնել իր հակաբունկերային ռումբը, որն արդեն այժմ կարող Է խոցել Ֆորդոյում Իրանի միջուկային օբյեկտը:

 

Դրա հետ մետեղ, Քարտերն ասել Է, որ ԱՄՆ-ը ջանում Է իրանական միջուկային հիմնախնդիրը կարգավորել դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական ուղիով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: