«Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել»,- ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հաղորդմամբ, այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը:
Դեսպանության X-ում տեղադրված հաղորդագրության համաձայն, Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ընդգծել է Իրանի իսլամական հանրապետության դիրքորոշումը' միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։
Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահմանն է. «Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի իսլամական հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը։