Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարող է այցելել Երևան և Բաքու՝ որպես բարիդրացիական ժեստ: Այս մասին Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է «Россия-24» հեռուստաալիքի եթերում:
Ըստ Աբդոլլահիանի' հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի նոր կառավարության հիմնական առաջնահերթություններից է:
«Ադրբեջանն ու Հայաստանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող աշխատել նրանցից մեկի հետ' ընդդեմ մյուսի: Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է: Երկու օր առաջ իմ գործընկեր, Հայաստանի արտգործնախարարը ժամանեց Թեհրան: Լավ կլիներ, որ մեր ադրբեջանցի գործընկերը նույնպես հնարավորություն ունենար այցելել Իրան »,- ասել է Աբդոլլահիանը:
Իսլամական Հանրապետության արտգործնախարարն ընդգծել է, որ կայցելի Հայաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաքներ, հենց որ նման հնարավորություն ընձեռվի: