ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի հետ գործարքը համեմատել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև համաձայնագրի հետ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

 

«Այդ համաձայնագրերը կատարյալ չէին, դրանք չչեզոքացրեցին բոլոր սպառնալիքները, սակայն դրանք մեր աշխարհն ավելի անվտանգ դարձրին: Իրանի հետ լավ գործարքը ևս դրան կհանգեցնի»,- ասել է Օբաման:

Ավելի վաղ, Օբաման Թեհրանի հետ համաձայնագիրը «պատմական» է անվանել:

 

 

Հիշեցնենք, որ «վեցյակը» և Իրանը հինգշաբթի օրը կարողացել են պայմանավորվել ապագա համաձայնագրի սկզբունքային կետերի վերաբերյալ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: