ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին. Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետայոն։
«Մենք չենք կարող պաշտպանել զոհերին՝ դահիճների հետ սակարկելով։ Ֆրանսիայի անունից Էմանուել Մակրոնը պետք է դատապարտի այս ստոր գործարքը»,- գրել է նա՝ հրապարակելով էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի թվիթը։
«Անցյալ տարի էներգետիկ ճգնաժամի թեժ պահին Հարավային գազային միջանցքը ԵՄ-ի համար խողովակաշարով գազի մատակարարումների ամենակարեւոր աղբյուրն է դարձել:
ՀԳՄ-ով ԵՄ մատակարարվող գազի ծավալները 2022 թվականին մոտ 8 միլիարդ խորանարդ մետրից ավելացել են մինչեւ 11,4, այսինքն՝ ավելի քան 40%-ով՝ 2021 թվականի համեմատ»,- գրել է Սիմսոնը իր թվիթում։