ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ և տնտեսական կապերի զարգացմանը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում, որն իրականացվելու Է գերմանական «Վերականգնման վարկերի բանկ»-ի կողմից, մենք տրամադրել ենք 10,2 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ և տեխնիկական աջակցություն՝ Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի հետ փոխկապակցման նպատակով։
Այն կապահովի երկու երկրների միջև էներգետիկ առևտրի շարունակականությունը և, մասնավորապես, Հայաստանի համար կապահովի ավելի բարենպաստ մուտք դեպի տարածաշրջանային և եվրոպական շուկաներ: Այս կապի շնորհիվ կբարելավվի երկու մասնակից երկրների էլեկտրաէներգիայի մատակարարման անվտանգությունը»,- տեղեկացնում են ԵՄ պատվիրակությունից: