Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոյին՝ Ռուսաստանի հարցում կազմակերպության դիրքորոշման պատճառով։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Express-ը։
Ջոնսոնն իր նամակում ընդգծել է, որ Բրիտանիան հիասթափված է Դոհայում ՖԻՖԱ-ի կոնգրեսին ռուսական պատվիրակության մասնակցությամբ։ Նա Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) անվանել է Կրեմլի «արդյունավետ ներկայացուցչական մարմին»։ «Մենք խստորեն կոչ ենք անում վերանայել ձեր դիրքորոշումն այս հարցում»,- հավելել է վարչապետը։
Մարտի 31-ին Քաթարում կայացել է ՖԻՖԱ-ի համագումարը։ Դրան մասնակցել են ՌՖՄ-ի ներկայացուցիչներ։ Կոնգրեսի ժամանակ Ինֆանտինոն հայտարարություն է արել, որ հնարավոր չի համարում ՌՖՄ-ին կազմակերպությունից հեռացնելը։
Փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն ռուսական թիմերին դուրս է թողել միջազգային մրցաշարերից։