ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:

 

Նախագահները հայտարարել են, որ անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ մինսկյան պայմանավորվածությունների իրականացման բացակայության դեպքում:

 

Բացի այդ, նախագահները համաձայնվել են Ուկրաինայի կառավարությանը լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու կարևորության հետ:

 

Երկու երկրի առաջնորդները քննարկել են նաև հունվարի 7-8-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության ընթացքը: Օբաման հաստատել է, որ ԱՄՆ-ն կապահովի ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի Ֆրանսիային: