ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է, որ ապրիլի 25-ին Եվրոպայի հանգուցային երկրների ղեկավարների հետ կոնսուլտացիաներ կանցկացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

«Ես այսօր երեկոյան հեռախոսազրույցներ կանցկացնեմ Եվրոպայի առանձին հանգուցային ղեկավարների հետ, որպեզի համոզվեմ, որ նրանք համամիտ են իրադարձությունների իմ գնահատմանը, որոնք տեղի են ունեցել Ժնեւի հանդիպումից հետո: Մենք (ԱՄՆ) ունենք պատժամիջոցների պատրաստված փաթեթ, որոնք պատրաստ ենք կիրառել, եւ մենք կխորհրդակցենք նրանց (Եվրոպայի գործընկերների) հետ այն դեպքում, եթե փոփոխություններ չտեսնենք Ռուսաստանի գործողություններում»,-հայտարարել Է Օբաման Հարավային Կորեա այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում:

 

Նա նաեւ հավելել Է, որ կքննարկվեն հնարավոր տնտեսական պատժամիջոցները:

 

«Մենք կքննարկենք այն գործողությունները, որոնք կարող են կիրառվել Ուկրաինայում հակամարտության հետագա սաստկացման դեպքում, նեառյալ տնտեսական պատժամիջոցները»,-ասել Է Օբաման:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին, հայտարարել Է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն ակտիվ դեր են խաղում Ուկրաինայում իրադրության ապակայունացման մեջ: Նրա խոսքով՝ ՌԴ-ի գործակալներին լուսանկարել են Սլավյանսկում:

 

Պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Կիեւի իշխանությունները հենց սկզբից կատարել են Ժնեւի համաձայնությունները, մինչդեռ, նրա խոսքով, աշխարհը տեսնում է, որ Ռուսաստանը «ապակայունացման ուղին է բռնել»: «Եթե Ռուսաստանն այսուհետեւ էլ ընթանա ներկայիս կուրսով, դա ոչ միայն պարզապես սխալ կլինի, այլեւ թանկ նստող սխալ»,- ասել է նա: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը վերստին կոչ է արել Մոսկվային նպաստել Ուկրաինայի իրադրության լիցքաթափմանը եւ նախազգուշացրել է, որ «հնարավորությունների պատուհանը» փակվում է:

 

Քերին արձագանքել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որը, ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով մեդիահամաժողովում, ասել է, որ Համացանցը «Կենտրոնական հետախուզական վարչության հատուկ նախագիծն է»:

 

«Ռուսաստանի ղեկավարներն ավելի ու ավելի վրդովեցուցիչ հայտարարություններ են անում, որպեսզի արդարացնեն իրենց գործողությունները, օրինակ՝ որ ԿՀՎ-ն է հորինել Համացանցը, որպեսզի վերահսկի աշխարհը կամ որ շենքերը գրաված եւ մինչեւ ատամները զինված ու միանգամայն նոր զինվորական հագուստով եւ բանակային կարգապահություն պահպանող անձինք սոսկ տեղացի ակտիվիստներ են, որոնք ձգտում են իրականացնել իրենց օրինական իրավունքները: Դա անհեթեթություն է, դա նկարագրելու համար այլ բառեր գոյություն չունեն»,- հավելել է նա: