Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հաջորդ երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 17-ին, կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը եւ Ուկրաինային աջակցելու հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆե դերիկա Մոգերինին:
«Հաջորդ շաբաթ մենք նախարարական հանդիպում կունենանք Բրյուսելում, որի ընթացքում կքննարկվեն ոչ միայն պատժամիջոցների խստացման հարցը, այլեւ ավելի մեծ չափով այն հարցը, թե ինչպես աջակցել Ուկրաինային այս դժվարին ժամանակներում»,-ասել Է նա:
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում Մոգերինիի արած հայտարարությունները նոյեմբերի 11-ին մեջբերել են եվրոպական ԶԼՄ-ները: Իր հերթին Ֆինլանդիայի վարչապետն արդեն արտահայտվել Է հակառուսական պատժամիջոցների խստացման օգտին, քանի որ դա, նրա խոսքով, «Ռուսաստանի վրա ազդելու ամենաարդյունավետ մեթոդն Է»:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ի դիտորդները Ուկրաինայի արեւելքում տիրող իրադրությունը գնահատել են՝ լարված: Նրանք շարունակում են գրանցել այդ տարածաշրջանում զենքի կիրառման եւ տեղափոխման առանձին դեպքեր:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկելով Դոնբասի իրադրությունը, նահանջ են արձանագրել Մինսկի համաձայնությունների իրագործումից: Բայդենը նշել է, որ Ռուսաստանը կարող է «ավելի մեծ գին» վճարել Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնությունները չկատարելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: