ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայում ուսումնասիրում է Ուկրաինային ռազմական օգնության եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակի տան ներկայացուցիչը:

 

Նա նշել է, որ պետության ղեկավարը «դեռեւս խորապես անհանգստացած է» Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից, սակայն Վաշինգտոնը մտադիր է համաձայնեցված գործել իր դաշնակիցների հետ, որպեսզի վնաս չհասցնի ամերիկյան բիզնեսին, նավթաշուկային եւ գլոբալ տնտեսությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: