ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, թե ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը, որը ճանապարհ է բացում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ընդսմին, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի նախագահն առայժմ չի պլանավորում անհապաղ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

 

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ նախագահի մոտ կասկածներ են առաջացել առ այն՝ արդյոք այդ միջոցը համապատասխանում Է պատժամիջոցների հարցում ԵՄ-ի հետ համաձայնեցված գործողությունների իր քաղաքականությանը:

 

Ինչպես ասված է Օբամայի հայտարարության մեջ, Վաշինգտոնը Եվրոպայում իր դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին կաշխատի հստակեցնել պատժամիջոցները ի պատասխան Ռուսաստանի գործողությունների եւ Ուկրաինայում իրադրության հետագա զարգացման:

 

Օբամայի կողմից ստորագրված օրենքը նախագահին պարտավորեցնում է սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ: Այն նաեւ նախագահին լիազորում է չեղարկել պատժամիջոցները, եթե դա համապատսխանում է ազգային անվտանգության շահերին:

 

«Մենք առաջվա պես պատրաստ ենք չեղարկել պատժամիջոցներն այն դեպքում, եթե Ռուսաստանն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի»,- ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ: