Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցները հունիսի 27-ին որոշումներ չեն կայացրել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: Եվրոպայի խորհրդի (Եվրամիության գագաթնաժողովի)' Ուկրաինային նվիրված ամփոփիչ հայտարարության մեջ, որն ստացվել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ում, ասված Է, որ ՌԴ-ի նկատմամբ նոր քայլեր կարող են ձեռնարկվել ապագայում, «եթե դա պահանջի Ուկրաինայի արեւելքի իրադրությունը»:
«Եվրոպայի խորհուրդը հիշեցնում Է, որ Եվրահանձնաժողովը, Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայությունը եւ Եվրամիության անդամ պետությունները կատարել են (Ռուսաստանի նկատմամբ) հնարավոր միջոցառումների նախապատրաստական աշխատանք՝ Եվրոպայի խորհրդի մարտի 21-ի հանձնարարությանը համապատասխան, որպեսզի հնարավոր լինի ձեռնարկել հետագա քայլեր այն դեպքում, եթե դա պահանջեն Ուկրաինայի արեւելքի իրադարձությունները»,- նշված Է փաստաթղթում:
Ամփոփիչ հայտարարության մեջ նաեւ ընդգծված Է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի կազմի մեջ Ղրիմի մտնելը չճանաչելու որոշումը, «գագաթնաժողովը ողջունել Է Ղրիմից եւ Սեւաստոպոլից ուկրաինական հավաստագրում չունեցող ապրանքների ներմուծումն արգելելու (ԵՄ-ի խորհրդի հունիսի 23-ի) որոշումը»: