ԱՄՆ-ի Սենատը միաձայն հավանություն է տվել բանաձևին, որը նախատեսում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացում այն դեպքում, եթե Իրանը չհետևի միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագրին: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Բանաձևը, որը, սակայն, օրենքի ուժ չունի, նախատեսում է 2016 թվականի բյուջեում փոփոխություններ մտցնել, ինչը թույլ կտա համաձայնագրի չկատարման դեպքում արագ Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել:
Փորձագետներն այդ քայլը բնութագրում են որպես Իրանի դեմ ճնշում միջազգային միջնորդ «վեցյակի» հետ բանակցություններում, որոնք մեկնարկել են երեկ և շարունակվելու են այսօր՝ շվեյցարական Լոզան քաղաքում: