ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե այն, ըստ ամերիկացի օրենսդիրների, «չի իրականացնելու իր միջազգային պարտավորությունները»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը'վկայակոչելով սենատոր Բենջամին Քարդինին:

 

«Ակնհայտ է, որ Կոնգրեսը որոշակի բանաձև կընդունի, որը կոչ է անելու ավելի ու ավելի խստացնել պատժամիջոցները, եթե իրավիճակն Ուկրաինայում սրվի»,- ասել է օրենսդիրը:

 

Սակայն նա չի ճշգրտել, թե երբ կարող է ընդունվել նման փաստաթուղթը: