ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Պորոշենկոյի միջև շաբաթը օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրուցակիցները քննարկել են Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը: Միաժա մանակ, Բայդենը դատապարտել է խոշոր ռազմական գործողությունների վերսկսումը' մեղադրելով աշխարհազորայիններին:

 

Երկուստեք ընդգծվել է, որ Ռուսաստանն «արհամարհում է սեպտեմբերին ստորագրված մինսկյան համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»: Այդ համատեքստում նրանք »պայմանավորվել են աշխատել միջազգային գործընկերների հետ, որպեսզի երաշխավորեն, որ ՌԴ-ն կշարունակի թանկ վճարել Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը շարունակելու դեպքում»: