ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ է ընդունել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին ի պատասխան Փենյանի կողմից վեցերորդ միջուկային փորձարկման: Սահմանափակիչ միջոցառումների նոր փաթեթը թվով իններորդն է 2006 թվականից ի վեր, երբ Հյուսիասային Կորեան կատարեց իր առաջին ստորգետնյա միջուկային փորձարկումը, տեղեկացնում է BBC-ին: Վաշինգտոնի նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ-ի բանաձեւը նախատեսում է ԿԺԴՀ-ի տեքստիլ արտադրանքի արտահանման լիակատար արգելում, Փենյանի կողմից նավթամթերքների գնման սահմանափակում եւ նավթահումքի ներմուծման սահմանափակում: Սկզբնապես ԱՄՆ-ը պնդում էր բանաձեւի ավելի կոշտ տարբերակի ընդունումը, բայց արդյունքում վերանայեց փաստաթուղթը՝ զգուշանալով Չինաստանի եւ Ռուսաստանի վետոյից:
Ավելի խիստ տարբերակը նախատեսում էր ԿԺԴՀ-ին նավթի մատակարարումների արգելանք եւ արտասահմանում Հյուսիսային Կորեայի ղեկավարության ակտիվների սառեցում:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին քվեարկություկնից հետո հասկանալ է տվել. որ ԿԺԴՀ-ի համար դեռեւս ամեն ինչ չէ կորած: «Մենք չենք ձգտում պատերազմի: Եթե Փենյանը համաձայնի դադարեցնել իր միջուկային ծրագիրը, նա կապահովի իր ապագան»,- ասել է ամերիկացի դիվանգետը: