Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս եւ ամերիկացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել է փոխանակել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Նա այս մասին հայտնել է ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել ժամանելուն պես, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նախագահ Թրամփի եւ նախագահ Պուտինի հետ պայմանավորվել ենք փոխանակել ամբողջ տեղեկատվությունը, որ այդ իրավիճակի վերաբերյալ ունենք, որպեսզի դրանից կատարենք բոլոր անհրաժեշտ եզրահանգումները»,- ասել է Մակրոնը։
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ՝ մենք գործում ենք իրադրությունը նորմալ իրավիճակի վերադարձնելու եւ կրակն անվերապահ դադարեցնելու համար»,- նշել է նա։