Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել է մշտական հրադադարի մասին: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ» գործակալությունը'հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:

 

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի արդյունքը եղել է Դոնբասում մշտական հրադադար հաստատելու պայմանավորվածությունը: Փոխըմբռնում է ձեռք բերվել այն քայլերի վերաբերյալ, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը»,- ասված է հաղորդագրությունում: