Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի լրատվական ծառայությունից:
Պորոշենկոն ու Պուտինը պայմանավորվել են, որ մոտակա ժամանակերը երկու երկրների Մարդու իրավունքների պաշտպանները երկկողմ կայցելեն կալանավորվածներին: