ԱՄՆ պետքարտուղար Ջոնի Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայի կայունացման վերաբերյալ համատեղ աշխատանքների հնարավոր ծրագրերը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Պետքարտուղարն իր հերթին հասկացրել է, որ որևէ հստակ պայմանավորվածություն կամ որոշում չի կայացվել հանդիպման ընթացքում, սակայն այն եղել է կառուցողական և ակնկալվում է քննարկում-հանդիպման շարունակություն: Նշվում է նաև, որ Լավրովն ու Քերին տարբեր կարծիքներ են հնչեցրել ճգնաժամի առաջացման և դրա սրացման գործոնների մասին:

 

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայի ֆեդերալիզացման հարցը՝ ընդգծելով, որ այդ մասին որոշում պետք է կայացնի Ուկրաինան:

 

Հանդիպումից հետո Լավրովն ասել է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները երկրի բոլոր շրջաններին պետք է առաջարկեն մասնակցել սահմանադրական բարեփոխումներին, իսկ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կխրախուսեն երկխոսությունը՝ առանց Կիևին ինչ-որ բան պարտադրելու: