ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 16-ին հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության պատվիրակությանը ներկայացվել են Նիդերլանդների Ազգային ոստիկանության գործունեությունը, գործառույթները, քննարկվել են նաև ՀՀ ոստիկանության և Նիդերլանդների Ազգային ոստիկանության միջև փոխգործակցության հնարավորությունները։
Վալերիյ Օսիպյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ ոստիկանության գործառույթները և համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքներ տանել համագործակցության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ։
Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։