Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը նշել է, որ Թեհրանը պատրաստ է «շարժվել խիստ արագությամբ» և ձեռք բերել ու մշակել համաձայնագիր, որը կերաշխավորի իրանական միջուկային ծրագրի՝ բացառապես խաղաղ բնույթը: Այս մասին հայտնում է fria.ru-ն։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Իրանի և «վեցյակի» երկրների նախարարական հանդիպման ավարտից հետո մնացել է Վիեննայում, և ենթադրվում է, որ հուլիսի 14-ին նա երկկողմ հանդիպումներ կանցկացնի ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Վիեննայում է մնում նաև ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, ով գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը «վեցյակի» և Իրանի բանակցություններում: