Tert.am Նյու Յորքում սեպտեմբերի 26-ի երեկոյան տեղի է ունեցել «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) արտաքին գործերի նախարարների հանդիպումն Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
«Վեցյակի» հանդիպումից հետո Զարիֆն առանձին բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ. այդ հանդիպումը դարձել է վերջին վեց տարիների ընթացքում նման բարձր մակարդակով առաջին հանդիպումը:
Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին Զարիֆը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Իրանի ներկայացրած փաստերը թույլ կտան միջազգային հանրությանը համոզվել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: Նա տեղի ունեցած հանդիպումները չափազանց կառուցողական է անվանել: Նման գնահատականներով են ելույթ ունեցել նաև Ջոն Քերին և «վեցյակի» մյուս արտգործնախարարները: