Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են շարունակել բանակցությունները միջուկային ծրագրի վիճահարույց հարցերի շուրջ, բայց ամսաթիվը չի համաձայնեցվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են կրկին հանդիպել. ամսաթվի վերաբերյալ կհայտարարվի ավելի ուշ»,-ասված է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

 

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում Է, որ իրանցիները Թեհրանի բանակցություններում ՄԱԳԱՏԷ-ին նոր գործնական միջոցառումներ չեն առաջարկել միջուկային ծրագրի վիճահարույց հարցերը լուծելու վերաբերյալ:

Մասնավորապես, կողմերը չեն կարողացել փակել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ռազմական ուղղվածության վերաբերյալ մնացած երկու չլուծված հարցերը:

 

Իրանական կողմի հայտարարության համաձայն՝ «բանակցություններն ավարտվել են դրանց սկսվելուց արդեն երկու օր հետո. դրանց ընթացքում արծարծվել են քննարկման համար նշված բոլոր հարցերը»:

 

«Հավանաբար կանցկացվի եւս մեկ հանդիպում, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերին»,-հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռըզա Նաջաֆին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: