Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը Թեհրանին կօգնի ատոմային ռումբ ստեղծել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտնել է Հյուսիսային Ամերիկայի հրեական կազմակերպությունների հետ կայացած տեսախորհրդաժողովի ընթացքում:

 

«Իրանի հետ գործարքը չի արգելափակի Թեհրանի կողմից ատոմային ռումբի ստեղծումը, այլ միայն ճանապարհ կհարթի դրա ստեղծման համար»,- նշել է նա:

 

Վարչապետի խոսքով՝ Իսլամական Հանրապետության հետ ձեռք բերված համաձայնությունների արդյունքը կդառնա «ահաբեկչական գործողությունների ու դրանց զոհերի թվի ավելացումը» ամբողջ աշխարհում: «Դա շատ վտանգավոր գործարք է, և այն սպառնում է մեզ բոլորիս»,- պնդել է նա:

 

Իր ելույթում Նաթանյահուն կոչ է արել ամերիկացի հրեաներին՝ «պայքարել վատ գործարքի դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: