ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը հունվարի 23-ին եւ 24-ին Ցյուրիխում Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ բանակցություններ կվարի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաղորդագրությանը:
Դրանում նշվում Է, որ կոնսուլտացիաները կկայանան «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եվ Իրանի բանակցությունների շրջանակներում: Հանդիպմանը կմասնակցի եվրոպական դիվանագիտության ղեկավարի օգնական Հելգա Շմիտդը:
Ցյուրիխում բանակցությունները տեղի կունենան իրանցիների հետ «վեցյակի» բանակցությունների փուլից գրեթե մեկ շաբաթ անց, որը Շմիտդը գնահատել Է «լուրջ եւ օգտակար»:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին հայտնել Է, որ բանակցությունների կայացած փուլում վճռորոշ տեղաշարժ չի եղել:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Նա նշել Է, որ «անցկացված փուլն ամենալարվածներից մեկն Էր բանակցությունների ողջ ժամանակաշրջանում», սակայն «վիճելի հարցերի ճնշող մեծամասնության շուրջ լուրջ տարաձայնությունները են պահպանվում»:
«Եթե առաջընթաց կա Էլ, ապա խոսքը շատ դանդաղ առաջընթացի մասին Է: Չկան այն բանի երաշխիքներ, որ այդ առաջընթացը կվերաճի վճռորոշ տեղաշարժի, բեկման, փոխզիջման»,- հավելել Է ռուս դիվանագետը: