Իրանը եւ ԱՄՆ-ը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մարտի 15-ին կվերսկսվեն շվեյցարական Լոզան քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 9-ին հաղորդել Է IRNA գործակալությունը:

 

 

Երկրների պատվիրակությունները գլխավորում Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

 

 

Բանակցությունները կշարունակվեն իրանական միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ վերջնական համապարփակ համաձայնագրի ձեռքբերման շուրջ Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցային գործընթացի շրջանակներում:

 

 

Հերթական երկկողմ հանդիպումն ուղղված կլինի մնացած տարաձայնությունների հաղթահարմանը:

Ըստ ISNA գործակալության հաղորդման՝ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եւ Իրանի պատվիրակությունները Թեհրանում բանակցություններ են սկսել տեխնիկական հարցերի շուրջ: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը գլխավորում Է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ անվտանգության հարցերով տեղակալ Տերո Տապիո Վարիորանտան:

 

 

Գլխավոր քարտուղարի տեղակալը եւ գործակալության չորս տեսուչներ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) եւ Իսլամական Հանրապետության ՆԳ նախարարության ղեկավարության հետ համատեղ քննարկում են մի շարք տեխնիկական հարցեր, որոնք ՄԱԳԱՏԷ-ի մոտ կասկածներ են հարուցում իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: